Հանրագիտարան

Հոնիական ծով

Մակերեսը`   169 հազար կմ քառակուսի։
Խորությունը մինչև 5121 մետր։

Միջերկրական ծովի կենտրոնական մասը`   Բալկանյան ու Ապենինյան թերակղզիների և Կրետե ու Սիցիլիա կղզիների միջև։ Հյուսիսում Օտրանտոյի նեղուցով միացած է Ադրիատիկ ծովին, արևմուտքում Մեսինայի նեղուցով`   Տիրենյան ծովին։  Խոշոր ծոցերը`   Պատրաիկոս, Կորնթոսի, Օտրանտոյի։ Արևելքում Հոնիական կղզիներն են։ Գլխավոր նավահանգիստները`   Պատրաս, Կերկիրա (Հունաստան), Տարանտո, Կատանիա (Իտալիա)։

 
Անվանումն ստացել է հոնիացիներ հին հունական ցեղի անունից։ Այդ ցեղը բնակվում էր Ատտիկայում, Եվբեայի մի մասում, Քիոս, Սամոս, Նաքսոս և այլ կղզիներում։ Մ.թ.ա. 11-9-րդ դարերում գաղութացրել է Փոքր Ասիա թերակղզու արևմտյան ափի միջին մասը (Հոնիա մարզը), Սև և Մարմարա ծովերի ափերը։ Անվանման արևմտահայերեն գրությունն է Յոնիական ծով։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: